Երևանն է կենտրոնը:
Երևանի կենտրոնը:
Ժամանակին Երևանի կենտրոնը դեմք ուներ, դեմք էր: Զգուշանում ու հաշվի էին նստում Երևանի հետ, իսկ հիմա հենց Երևանն է վախվորած ու թաքնված:
Երևանն է պատանդ:
Երևանը պաշարված է:
Երևանն է Արցախը հանձնում, քանի որ մենք Երևանը հանձնել ենք...
Մենք Երևանի կենտրոնում հանձնվել ենք:
Ժամանակին Վազգենն ահազանգում ու զգուշացնում էր, որ Մեղրին (նույն ինքը Շուշին, Հադրութը, Բերձորը կամ այլ հայկական ձեզ հոգեհարազատ բնակավայր) մի օր կպայթի Երևանի կենտրոնում:
Այս խոսքերից անցել են տարիներ:
Երևանի կենտրոնն ինչից ասես պայթեց...
Էլեկտրիկ Երևանը դուգա տվեց, «մառշռուտկի» 50 դրամը տրաքացրեց, ոստիկաններ պայթեցին ՊՊԾ գնդում:
Ռադիոտան ու այլ փակ դռներ պայթեցին:
Սալյուտներ ու փուչիկներ պայթեցին տարբեր առիթներով:
Հիմա գինի, շամպայն ու գարեջուր է պայթում:
ՈՒ այդպես էլ ո՛չ Շուշին պայթեց, ո՛չ Քարվաճառը,
ո՛չ Սև լիճը ... տո ո՛չ էլ Մեղրին կպայթի:
Կասկադն «օքեյ» է ամեն ինչի հետ…
Երևանի կենտրոնը փոխվել է, չի երևում Երևանը:
Երևանը չկա:
Երևանը հանգել է, կամ հանգցրել են:
Խնդիրը սա է ու մինչև Երևանը չպայթի, ոչ մեկը մեզ բանի տեղ չի դնելու:
Իսկ եթե «մարդկանց» հաջողվի սեպտեմբերին վերջնականապես գրավել Երևանը, հին ուստի ասած Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլանը կիրագործվի լրիվ...
Ավինյանը վերջին մեխն է…
... ու Երևանը բարյաքթարներից կպայթի:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հ. Գ. . Ամեն ինչ շա՜ա՜ա՜տ պարզ է:
Արցախի պաշարումը Երևանի պաշարման ուղիղ հետևանքն է: Հենց պայթեց Երևանը, Հակարիի անցակետը հօդս կցնդի ու լիքը միֆեր կտրաքեն:
Ընկել ենք Փարիզ, Մոսկվա ու Նյու Յորք ենք երգում, իսկ էդ ընթացքում Երևանը քթներիս տակ ձեռներիցս տանում են:
Բոլոր հարցերն այստեղ ու այստեղից են լուծվում:
Ամեն ինչ շատ պարզ է:
Թե չէ աշխարհաքաղաքական շահ, Իրանի շահ, Փարիզի շահ ու չգիտեմ ինչ շահ ...
Երեք հազար տարեկան քաղաքի շահը բա՞ ... ու՞ր մնաց ... ու՞մ մնաց: